Սիոնիստական ռեժիմի հրետանային հարձակումները Գազայում դիմադրության դիրքերի վրա
Պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմը հրետանային հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածում գտնվող դիմադրության դիտորդական կենտրոնի վրա ։
Al Jazeera-ի հաղորդման համաձայն պաղեստինյան աղբյուրները չորեքշաբթի հայտարարել են, որ Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արեւելքում գտնվող Պաղեստինի դիմադրության դիտորդական կենտրոնը հայտնվել է Սիոնիստական ռեժիմի հրետանու թիրախում:
Ալ-Մայադին ցանցը հաղորդում է. «Գազայի հարավում գտնվող Խան Յունսում պայթյունի ձայն է լսվել»։
Երեքշաբթի երեկոյան սիոնիստական ուժերը հարձակվել են Ջենին քաղաքի և այնտեղ գտնվող ճամբարի վրա, և նրանց և դիմադրության ուժերի միջև կատաղի բախումներ են տեղի ունեցել։
Այս բախումների հետևանքով սիոնիստ զինվորների գնդակից նահատակվել են 6 և վիրավորվել 26 պաղեստինցի: