Սաուդյան Արաբիան երկխոսության է ձգտում Սիրիայի հետ
Իրանի հետ հարաբերությունները վերսկսելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հաշտվողական տոնով ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Սիրիայի կառավարության հետ։
2011 թվականին Սիրիայի ճգնաժամը մեկնարկելով, Սաուդյան Արաբիան և արաբական մի շարք այլ երկրներ դարձան Դամասկոսի կառավարությանը հակադրվող ահաբեկչական խմբավորումների հիմնական աջակիցները և խզեցին իրենց հարաբերությունները Դամասկոսի հետ՝ փակելով իրենց դեսպանատները։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովում խոսել է Սիրիայի նկատմամբ իր երկրի քաղաքական դիրքորոշման շրջադարձի մասին և խոստովանել է ,որ ձախողվել են տարիներ շարունակ Սիրիայի կառավարության տապալմանն ուղղված իր երկրի ջանքերը և ընդունել է Ասադի կառավարության օրինական լինելու փաստը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը շաբաթ երեկոյան Սաուդյան Al-Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սիրիական հարցում իր երկրի դիրքորոշմանը, հայտնել է Դամասկոսի հետ անխուսափելի երկխոսություն հաստատելու արաբական երկրների ջանքերի մասին։