Քանանի. Արմատ չունեցող հիմքն ուժեղ քամուց կփլուզվվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195308-Քանանի._Արմատ_չունեցող_հիմքն_ուժեղ_քամուց_կփլուզվվի
Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի կաբինետի դեմ բողոքի ցույցերին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Արմատ չունեցող հիմքն ուժեղ քամուց կփլուզվի» :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2023 08:25 Asia/Tehran
  • Քանանի. Արմատ չունեցող հիմքն ուժեղ քամուց կփլուզվվի

Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի կաբինետի դեմ բողոքի ցույցերին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Արմատ չունեցող հիմքն ուժեղ քամուց կփլուզվի» :

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քանանին հավելել է. «Սա, իհարկե, Իսրայելի ճգնաժամերից միայն մեկն է: Արմատից զուրկ հիմքն ուժեղ քամուց կփլուզվի: Սարդի բնում թաքցված ինքնության ճգնաժամը բացահայտվել է: Թել Ավիվում և այլ օկուպացված տարածքներում արդեն 10-րդ անընդմեջ շաբաթ օրը շարունակվում են փողոցային բողոքի ցույցերը»: 
Վերջին շաբաթների ընքացքում, բռնազավթված Պաղեստինի հյուսիսից մինչև հարավ, տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում, Հայֆայում, բռնագրավված Երուսաղեմում, Բերշեբայում, Ռիշոն Լեցյոնում և Հերցլիայում, ամեն շաբաթ օր տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ Սիոնիստական ռեժիմի ծայրահեղ աջ կաբինետի դեմ:
Ռեժիմի ընդդիմությունը հայտարարել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին Նեթանյահուի կաբինետի առաջարկած օրենքի նպտակն է վարչապետին օգնել խուսափել պատասխանատվությունից, քանի որ նա որպես մեղադրյալ է անցնում երեք գործերով: Ընդդիմությունը նաև հայտարարել է, որ այս օրենքը ռեժիմը կտանի փլուզման ու քաղաքացիական պատերազմի: