Եմենի Հոդայդա քաղաքում հրադադարի խախտման 86 դեպք է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195582-Եմենի_Հոդայդա_քաղաքում_հրադադարի_խախտման_86_դեպք_է_գրանցվել
Սաուդյան ագրեսոր կոալիցիան շարունակում է Եմենի Հոդեյդա նահանգում խախտել հրադադարի ռեժիմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2023 07:42 Asia/Tehran
  • Եմենի Հոդայդա քաղաքում հրադադարի խախտման 86 դեպք է գրանցվել

Սաուդյան ագրեսոր կոալիցիան շարունակում է Եմենի Հոդեյդա նահանգում խախտել հրադադարի ռեժիմը:

Հրադադարի ռեժիմը, որի մասին համաձայնությունը կայացել է Շվեդիայում Սանայի և Ռիադի պատվիրակությունների միջև, մեկնարկել է 2018 թվականի դեկտեմբերի 18-ին, սակայն սաուդյան կոալիցիան ամեն օր խախտում է այն։

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման՝ Հոդայդայում հրադադարի խախտման վերահսկման նպատակով կապի և համակարգման սպաների օպերատիվ սենյակը վերջին ժամերին արձանագրել է հրադադարի խախտման 86 դեպք:

Կապի սպաների օպերատիվ սենյակի աղբյուրը հայտնել է, որ հրադադարի խախտման դեպքերից գրանցվել է երկու լրտեսական ինքնաթիռի հարձակում, մարտական ամրությունների ստեղծում, չորս լրտեսական ինքնաթիռի թռիչքներ, հրետանային հարձակումների միջոցով հրադադարի խախտման յոթ և հրետակոծության միջոցով 71 դեպք։