Մեկնաբանություն- Բաշար Ասադին ԱՄԷ-ում ջերմ են ընդունել
ՌԴ կատարած այցից հետո, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անսպասելի այց է կատարել Աբու Դաբի, որտեղ հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ:
2011 թվականին Սիրիայում տեղի ունեցած ճգնաժամի ժամանակ, ԱՄԷ-ն այն երկրներից էր, որ համակողմանի աջակցություն ցուցաբերեց Դամասկոսի ընդդիմադիրներին: Սակայն Սիրիայում ահաբեկիչների ջախջախումից և երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո, ԱՄԷ-ն փոխեց իր դիրքորոշումը և վերջին երկու տարում փորձում է վերականգնել հարաբերությունները Դամասկոսի հետ:
Էմիրություններում Ասասին շատ ջերմ են ընդունել: Օդանավակայանում նրան դիմավորել է ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը, այնուհետև նախագահները մեկնել են Ղասր Ալ Վաթան պալատ: Սիրիայի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ԱՄԷ օդային տարածք մուտք գործելուց հետո, ի նշան ողջույնի, Բաշար Ասադի օդանավն ուղեկցել են երկու ինքնաթիռներ:
Հանդիպման ժամանակ, ԱՄԷ նախագահն ասել է. «Մենք դրական և կառուցողական երկխոսություն ունեցանք եղբայրական հարաբերությունները զարգացնելու շուրջ, ինչը բխում է երկու երկրների և երկու եղբայրական ազգերի շահերից»։ Սիրիայում 11 տարվա քաղաքացիական պատերազմից հետո, վերջին մեկ տարում սա Ասադի երկրորդ այցն է Էմիրություններ: Առաջին անգամ նա այդ երկիր է այցելել 2022 թվականի մարտին:
Իսկ օրերս, ԱՄԷ ԱԳ նախարարը Դամասկոսում հանդիպեել էր Ասադի հետ: Հատկանաշական է, որ Բաշար Ասադի հետ ԱՄԷ է մեկնել նաև նրա կինը՝ Ասմա Ասադը, ով 2011թ սկսած որևէ արտասահմանյան ուղևորության չի մասնակցել: Ասմա Ասադի այցը վկայում է, որ Սիրիայում իրավիճակը կարգավորվել է, իսկ արաբական երկրների, հատկապես՝ ԱՄԷ-ի հետ Դամասկոսի հարաբերությունները ՝ ջերմացել:
Հնարավոր է, որ Ասադի ԱՄԷ կատարած այցի նպատակներից մեկը կապված է վերջին երկրաշարժի հետ, և Սիրիայի նախագահը փորձում է Աբու Դաբիից ֆինանսական օգնություն ստանալ՝ երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման համար: Մեկ այլ կարևոր հարցը կայանում է նրանում, որ ԱՄԷ-ն այն արաբական երկրներից է, որը փորձում է Սիրիան վերադարձնել արաբական աշխարհ, այդ թվում՝ Արաբական երկրների լիգա։
Ուստի հնարավոր է, որ կողմերը քննարկեն նաև այս հարցը: Ամփոփելով, պետք է ասել, որ Բաշար Ասադի այցն ԱՄԷ տեղի է ունենում ՌԴ կատարած այցից անմիջապես հետո: Մոսկվայում Ասադը հանդիպել է Վլադիմիր Պուտինի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Իսկ Աբու Դաբի կատարած այցը վկայում է, որ Սիրիայում քաղաքական անկայուն վիճակն ավարտվել է և նախագահը փորձում է նման հանդիպումների միջոցով ապացուցել իր օրինականությունը։