Նեթանյահուն պահանջել է ճնշել իր դեմ ցուցարարներին և հակադարձել բանակի անհնազանդությանը
Եբրայերեն լեզվով աղբյուրները հայտարարեցին, որ Իսրայելի վարչապետը կոչ է արել ճնշել ռեժիմի ուժերի անհնազանդությունը և ավելի կոշտ դիրքորոշում ընդունել ցուցարարների դեմ։
Երկուշաբթի օրը Al-Mayadeen-ի հաղորդման համաձայն, Բենիամին Նեթանյահուն քննադատել է դատական համակարգի բարեփոխման կառավարության ծրագրի դեմ բողոքող ցուցարարներին, ինչպես նաև բանակի, ոստիկանության և հասարակական անվտանգության ծառայության «Շաբակ»-ի հրամանատարներին:
Հաղորդման համաձայն, Նեթանյահուն պահանջել է ուժեղացնել ցույցերը ճնշելու համար ուժայինների միջամտությունը և խնդրել է անվտանգության ծառայությունների հրամանատարներին և բանակի գլխավոր շտաբի պետին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել ցուցարարների դեմ և հակազդել անհնազանդությանը։
Այս խնդրանքից հետո, Սիոնիստական ռեժիմի ընդդիմադիր առաջնորդները արագորեն դատապարտեցին Նեթանյահուի այս հայտարարությունները։