ՄԱԿ-ը դեմ է Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականության ընդյլայնմանը
ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաղը դեմ է արտահայտվել Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականությանը, հայտարարելով. «Այս կապակցությամբ ՄԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվել»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Քնեսեթի նոր օրինագծին, որը համաձայնություն է տալիս իսրայելցիների ներկայությանը Գազայի հատվածում, Ֆարհան Հաղն ասել է. «Այս գործողությունները խնդիրներ են ստեղծում խաղաղության գործընթացում»։
Նա կողմերին խնդրել է զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից, հատկապես՝ Ռամադան սրբազան ամսվա ընթացքում։
Քնեսեթում բանաձևի հաստատումից հետո, որը զավթիչներին թույլ է տալիս վերադառնալ Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսի և Գազայի հատվածի տարհանված բնակավայրեր, ԱՄՆ Պետդեպարտամենտը կանչել է Սիոնիստական ռեժիմի դեսպանին: