Սիրիայում ամերիկյան բազան հրթիռակոծվել է
Մարտ 24, 2023 14:16 Asia/Tehran
Al-Mayadeen ցանցը հայտնել է Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա հրթիռային հարձակման մասին։
ԱՄՆ-ի զինուժը և նրանց կից ահաբեկչական տարրերը երկար ժամանակ անօրինական կերպով գտնվում են Սիրիայի հյուսիսում և արևելքում և բացի երկրի նավթային պաշարներն ու ցորենը թալանելուց, գործողություններ են իրականացնում Սիրիայի ժողովրդի և ուժերի դեմ։
Al-Mayadeen ցանցի փոխանցմամբ՝ Սիրիայի Դեյր ալ-Զոր նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Օմար նավթահանքում գտնվող ամերիկյան ռազմաբազան մի քանի հրթիռների թիրախ է դարձել։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) նույնպես հաստատել է Սիրիայի Դեյր ալ-Զոր նահանգում այս երկրի ռազմաբազայի թիրախավորման մասին։