Սիոնիստ զինվորները հարձակման ժամանակ վիրավորել են տասնյակ պաղեստինցիների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195914-Սիոնիստ_զինվորները_հարձակման_ժամանակ_վիրավորել_են_տասնյակ_պաղեստինցիների
Շաբաթ օրը լրատվական աղբյուրները հայտնել են, որ Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցի ցուցարարների վրա սիոնիստ զինվորների հարձակման հետևանքով կան տասնյակ վիրավորներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2023 05:03 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորները հարձակման ժամանակ վիրավորել են տասնյակ պաղեստինցիների

Շաբաթ օրը լրատվական աղբյուրները հայտնել են, որ Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցի ցուցարարների վրա սիոնիստ զինվորների հարձակման հետևանքով կան տասնյակ վիրավորներ:

Սիոնիստ զինվորները շաչրունակում են բռնություն գործադրել օկուպացված տարածքներում բնակվող պաղեստինցիների նկատմամբ: Ռեժիմի ավանաշինության քաղաքականության  ընդլայնման շրջանակներում, նրանք ամեն օր հարձակվում են Պաղեստինի տարբեր տարածքների վրա և սպանում, վիրավորում կամ ձերբակալում պաղեստինցիներին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այդ քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են կայացել Նաբլուս նահանգի Բեյթ Դեջան  և  Բիտա  բնակավայրերում, Ղալղիլիե նահանգի  Քաֆր Ղադում  և Ռամալլահ նահանգի  Ալ-Լաբան ալ-Ղարբի  բնակավայրերում:
Հաղորդվում է, որ սիոնսիտ զինվորները հարձակվել են ցուցարարների վրա, կրակել մետաղական փամփուշտներով և արցունքաբեր գազ կիրառել, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են։
Ավելի քան յոթանասուն տարի Սիոնիստական ռեժիմը ոտնահարում է պաղեստինյան ճնշված ժողովրդի իրավունքները։ Այս ընթացքում Երուսաղեմն  օկուպացրած ռեժիմն ամենադաժան հանցագործություններն է իրականացրել պաղեստինցիների դեմ։