Հրթիռային հարձակումներ Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան 2 բազաների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195954-Հրթիռային_հարձակումներ_Սիրիայի_արևելքում_գտնվող_ամերիկյան_2_բազաների_վրա
Ուրբաթ օրը լրատվական աղբյուրները հայտնել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող 2 ամերիկյան բազաների վրա հրթիռային հարձակումների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2023 14:31 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակումներ Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան 2 բազաների վրա

Ուրբաթ օրը լրատվական աղբյուրները հայտնել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող 2 ամերիկյան բազաների վրա հրթիռային հարձակումների մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Sabereen News հեռուստաալիքը հաղորդել է, որ Սիրիայի արևելքում գտնվող Դեյր ալ-Զոր նահանգում գտնվող Ալ-Օմար նավթային հանքավայրում գտնվող ամերիկյան անօրինական ռազմաբազան հրթիռակոծության թիրախ է դարձել:

Հրթիռային հարձակման թիրախ է դարձել նաև Կոնիկոյի ամերիկյան բազան և այս բազայում հնչել է հրթիռային հարվածի ազդանշան։

Այս հարձակումների մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել։