ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Դանիայում սուրբ Ղուրանի պղծումը
Մարտ 26, 2023 08:28 Asia/Tehran
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) դատապարտել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Ղուրանի այրումն այն անվանելով նվաստացուցիչ արարքը, որը վիրվորում է մուսուլմանների զգացմունքները և խրախուսում բռնության տարածումը:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել Դանիայի կառավարությանը կանխել նման սադրիչ գործողությունները, որոնք հանգեցնում են ծայրահեղության և հավատքի ազատության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի։
Եվրոպական երկրներում, հատկապես՝ Դանիայում, շատ ծայրահեղականներ, խոսքի ազատության պատրվակով, շարունակում են պղծել ու այրել սուրբ Ղուրանը, ինչը զայրացրել է աշխարհի մուսուլմաններին: