Սիոնիստ ցուցարարներ. Մենք չենք վստահում Նեթանյահուին, մենք կմնանք փողոցում
Իր որոշումից հետ կանգնելու և դատաիրավական բարեփոխումների ծրագրի օրենսդրական գործընթացի կասեցման մասին Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից հետո, Թել Ավիվի բողոքի շարժման առաջնորդները հայտարարեցին, որ չեն վստահում Նեթանյահունին և շարունակելու են փողոցում մնալ ավելի մեծ ճնշում գործադրելով։
Դատական համակարգի բարեփոխումների ծրագրի դեմ բողոքողները երեք ամիս առաջ լայնամասշտաբ ներկայություն են ունեցել փողոցներում, իսկ երկուշաբթի առավոտից համազգային գործադուլները կաթվածահար են արել Սիոնիստական ռեժիմը։
Երկուշաբթի երեկոյան Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարեց այս ռեժիմի դատական համակարգի վերաբերյալ իր վիճահարույց ծրագրի կասեցման մասին։
Սիոնիստական «I24» ցանցի հաղորդման համաձայն՝ օկուպացված տարածքներում բողոքի շարժման առաջնորդները չեն բավարարվել Նեթանյահուի այս հայտարարությամբ և պահանջել են շարունակել պայքարը փողոցներում և չհանձնվել։
Իսրայելցի ցուցարարները հայտարարել են, որ չնայած Նեթանյահուն հստակեցրել է, որ ժամանակավորապես կդադարեցնի ծրագրի օրենսդրական գործընթացը, բայց դա իրականություն չի դառնա: Փաստորեն նա հետագայում ավելի լայն կոնսենսուսով կփորձի շարունակել իր եւ իր դաշնակիցների ուզած իրավական ճանապարհը։