Պաղեստինցի երիտասարդի նահատակության հետևանքով օկուպացված տարածքներում համազգային գործադուլ է հայտարարվել
Իրազեկ աղբյուրների հաղորդման համաձայն՝ սիոնիստ զինվորների կրակած գնդակից պաղեստինցի երիտասարդի նահատակվելուց հետո, օկուպացված տարածքներում համազգային գործադուլ է հայտարարվել:
Օկուպացված Նեգևի Հորա գյուղի 26-ամյա պաղեստինցի Մոհամմադ ալ Ասիբին երեկ երեկոյան նահատկվել է սիոնիստ զինվորների արձակած գնդակի հետևանքով, երբ Բաբ ալ-Սալսալայի մոտ նա փորձել է պաշտպանել պաղեստինցի տիկնոջը, իսրայելական զավթիչ ուժերի հարձակումից:
Mehr լրատվական գործակալությունը,հղում անելով պաղեստինյան լրատվամիջոցներին հաղորդել է,որ ,1948 թվականի օկուպացված տարածքներում բնակվող Մոհամմադ Խալեդ Ալ-Ասիբիի նահատակությունից հետո պաղեստինցիների հարցերով զբաղվող գերագույն կոմիտեն այսօր կեսօրին գումարած նիստում ընդգծել է.«Այս անմեղ պաղեստինցի երիտասարդի նահատակությունը բացահայտ խախտում է խաղաղ բնակիչների նկատմամբ, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց սիոնիստական ոստիկանության ռասիզմը պաղեստինցիների նկատմամբ»։
Այս կապակցությամբ օկուպացված տարածքների պաղեստինյան բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Ռահաթում, Նեգևում և այլ քաղաքներում, վաղը՝ կիրակի օրը, հայտարարվել է ցասման և համազգային գործադուլի օր։