Պաղեստինցի երիտասարդի նահատակության հետևանքով օկուպացված տարածքներում համազգային գործադուլ է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196432-Պաղեստինցի_երիտասարդի_նահատակության_հետևանքով_օկուպացված_տարածքներում_համազգային_գործադուլ_է_հայտարարվել
Իրազեկ աղբյուրների հաղորդման համաձայն՝ սիոնիստ զինվորների կրակած գնդակից պաղեստինցի երիտասարդի նահատակվելուց հետո, օկուպացված տարածքներում համազգային գործադուլ է հայտարարվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2023 13:59 Asia/Tehran
  • Պաղեստինցի երիտասարդի նահատակության հետևանքով  օկուպացված տարածքներում համազգային գործադուլ է հայտարարվել

Իրազեկ աղբյուրների հաղորդման համաձայն՝ սիոնիստ զինվորների կրակած գնդակից պաղեստինցի երիտասարդի նահատակվելուց հետո, օկուպացված տարածքներում համազգային գործադուլ է հայտարարվել:

Օկուպացված Նեգևի Հորա գյուղի 26-ամյա պաղեստինցի Մոհամմադ ալ Ասիբին երեկ երեկոյան նահատկվել է սիոնիստ զինվորների արձակած գնդակի հետևանքով, երբ Բաբ ալ-Սալսալայի մոտ նա փորձել է պաշտպանել պաղեստինցի տիկնոջը,  իսրայելական զավթիչ ուժերի հարձակումից:

Mehr լրատվական գործակալությունը,հղում անելով  պաղեստինյան լրատվամիջոցներին հաղորդել է,որ ,1948 թվականի օկուպացված տարածքներում բնակվող Մոհամմադ Խալեդ Ալ-Ասիբիի նահատակությունից հետո պաղեստինցիների հարցերով զբաղվող գերագույն կոմիտեն այսօր կեսօրին գումարած նիստում ընդգծել է.«Այս անմեղ պաղեստինցի երիտասարդի նահատակությունը բացահայտ խախտում է խաղաղ բնակիչների նկատմամբ, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց սիոնիստական ​​ոստիկանության ռասիզմը պաղեստինցիների նկատմամբ»։

Այս կապակցությամբ օկուպացված տարածքների պաղեստինյան բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Ռահաթում, Նեգևում և այլ քաղաքներում, վաղը՝ կիրակի օրը, հայտարարվել է ցասման և համազգային գործադուլի օր։