Դամասկոսի վրա Իրսայելի ավիահարձակման հետևանքով կա երկու զոհ
Ապրիլ 04, 2023 04:34 Asia/Tehran
Երեքշաբթի առավոտյան Սիոնիստական ռեժիմի կործանիչները հրթիռակոծել են Դամասկոսը: Գլխավոր թիրախը եղել է քաղաքի միաջզգային օդանավակայանը:
Սիրիայի բանակի ՀՕՊ-ը խոցել է մի քանի հրթիռ:
ՍԱՆԱ-ն վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնում է. «Երեքշաբթի օրն Իսրայելն օկուպացված Գոլանից ավիահարձակումներ է իրականացրել Դամասկոսի հարավային շրջանների վրա»:
Գործակալությունը հավելում է. «Սիրիայի բանակի ՀՕՊ-ը խոցել է մի քանի հրթիռ: Հարձակման հետևանքով զոհվել է երկու հոգի և կան ավերածություններ»:
Վերջին 6 օրում սա Սիոնիստական ռեժիմի չորրորդ հարձակումն է Սիրիայի տարածքի վրա։ Մինչ այս, Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Դամասկոսի, Հոմսի և Հալեպի վրա։