Իսրայելի Կենտրոնական բանկի նախազգուշացումը փողոցային բողոքի ցույցերի շարունակման տնտեսական վնասների մասին
Սիոնիստական ռեժիմի կենտրոնական բանկը նախազգուշացրել է Իսրայելի տնտեսությանը ծանր և միլիարդավոր վնասների մասին, այդ ռեժիմում փողոցային ցույցերը շարունակվելու դեպքում:
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 12 հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի Կենտրոնական բանկն ընդգծել է, որ Իսրայելի տնտեսության դատական օրենքներում փոփոխությունների ծրագիրը հաստատվելու դեպքում պետք է ակնկալել 49 միլիարդ շեկելի վնաս։
Ըստ այս եբրայալեզու լրատվամիջոցի՝ Իսրայելի տնտեսությունը, հավանաբար, կտուժի մինչև 49 միլիարդ շեկել՝ կապված դատական փոփոխությունների ծրագրի իրագործման հարցում վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդման և օկուպացված տարածքներում բողոքի ցույցերի շարունակման հետ։
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը խոստովանել է, որ դատական կառույցի լիազորությունները նվազեցնելու իր կաբինետի ծրագիրը բացասական ազդեցություն է ունեցել Իսրայելի անվտանգության և տնտեսության վրա։