Լիբանանի տարածքից հրթիռակոծվել է Պաղեստինի օկուպացված տարածքները
ԶԼՄ-ները հայտնել են, որ Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 100 հրթիռ և սիոնիտ պաշտոնյաներն ավանաբնակներին խնդրել են դուրս չգալ ապաստարաններից:
Չորեքշաբթի օրը, շարունակելով պաղեստինցիների նկատմամբ բռնությունները, սիոնիստ զինվորները հարձակյվել են Ալ Աղսա մզկիթում աղոթող պաղեստինցիների վրա և փորձել նարնց բռնությամբ դուրս բերել մզկիթից: Հարձակման հետևանքով տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են:
Հինգշաբթի կեսօրին իսրայելական բանակը հայտարարել է, որ օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական բնակավայրերը Լիբանանից հրթիռակոծվել են: Սիոնիստ լրագրող Հալիլ Բիտոն Ռոզին հայտնել է, որ 10 րոպեում օկուպացված տարածքների բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 100 հրթիռ:
Որոշ աղբյուրներ հայտնում են նաև, որ այս հրթիռային հարձակումը 2006 թվականից ի վեր գրավյալ տարածքների վրա իրականացված ամենամեծ հրթիռային հարձակումն է։
Սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» թերթը հայտնել է, որ հարձակման պատճառով օկուպացված Պաղեստինի հյուսիսի օդային տարածքը փակվել է:
Հաղորդվում է երեք ավանաբնակի վիրավորվելու մասին:
«Ալ Մենար»ի թղթակիցը հայտնում է Լիբանանի հարավային Սուր քաղաքին մոտ գտնվող Ալ Ղալիլե քաղաքը Սիոնիստական ռեժիմի կողմից հրթիռակոծվելու մասին։
Ըստ այս հաղորդման՝ Պաղեստինի օկուպացված տարածքների հրթիռակոծմանն ի պատասխան, Սիոնիստական բանակը մոտ 15 հրթիռ է արձակել Ալ Ղալիլե քաղաքի ուղղությամբ:
Հինգշաբթի օրը լրատվական աղբյուրները հայտնել են, որ Դիմադրության ուժերը Գազայի հատվածից հրթիռակոծել են օկուպացված Պաղեստինի մի շարք տարածքներ: Սիոնիստական ռեժիմի 14-րդ ալիքը հայտնել է, որ Գազայից չորս հրթիռ է արձակվել օկուպացված Պաղեստինի ուղղությամբ։