Լիբանանի տարածքից հրթիռակոծվել է Պաղեստինի օկուպացված տարածքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196794-Լիբանանի_տարածքից_հրթիռակոծվել_է_Պաղեստինի_օկուպացված_տարածքները
ԶԼՄ-ները հայտնել են, որ Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 100 հրթիռ և սիոնիտ պաշտոնյաներն ավանաբնակներին խնդրել են դուրս չգալ ապաստարաններից:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 07, 2023 07:09 Asia/Tehran
  • Լիբանանի տարածքից  հրթիռակոծվել է Պաղեստինի օկուպացված տարածքները

ԶԼՄ-ները հայտնել են, որ Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 100 հրթիռ և սիոնիտ պաշտոնյաներն ավանաբնակներին խնդրել են դուրս չգալ ապաստարաններից:

Չորեքշաբթի օրը, շարունակելով պաղեստինցիների նկատմամբ բռնությունները, սիոնիստ զինվորները հարձակյվել են Ալ Աղսա մզկիթում աղոթող պաղեստինցիների վրա և փորձել նարնց բռնությամբ դուրս բերել մզկիթից: Հարձակման հետևանքով տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են:

Հինգշաբթի կեսօրին իսրայելական բանակը հայտարարել է, որ օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական բնակավայրերը Լիբանանից հրթիռակոծվել են: Սիոնիստ լրագրող Հալիլ Բիտոն Ռոզին հայտնել է, որ 10 րոպեում օկուպացված տարածքների բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 100 հրթիռ:

Որոշ աղբյուրներ հայտնում են նաև, որ այս հրթիռային հարձակումը 2006 թվականից ի վեր գրավյալ տարածքների վրա իրականացված ամենամեծ հրթիռային հարձակումն է։

Սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» թերթը հայտնել է, որ հարձակման պատճառով  օկուպացված Պաղեստինի հյուսիսի օդային տարածքը փակվել է:

Հաղորդվում է երեք ավանաբնակի վիրավորվելու մասին:

«Ալ Մենար»ի թղթակիցը հայտնում է Լիբանանի հարավային  Սուր քաղաքին մոտ գտնվող Ալ Ղալիլե քաղաքը  Սիոնիստական ռեժիմի կողմից  հրթիռակոծվելու մասին։

Ըստ այս հաղորդման՝ Պաղեստինի օկուպացված տարածքների հրթիռակոծմանն ի պատասխան, Սիոնիստական բանակը մոտ 15 հրթիռ է արձակել Ալ Ղալիլե քաղաքի ուղղությամբ:

Հինգշաբթի օրը լրատվական աղբյուրները հայտնել են, որ Դիմադրության ուժերը Գազայի հատվածից հրթիռակոծել են օկուպացված Պաղեստինի մի շարք տարածքներ: Սիոնիստական ռեժիմի 14-րդ ալիքը հայտնել է, որ Գազայից չորս հրթիռ է արձակվել օկուպացված Պաղեստինի ուղղությամբ։