Բռնագրավված երուսաղեմում ծայրահեղ լարված իրավիճակի պատճառով, քաղաքում տեղակայվել են անվտանգության ուժեր
Սիոնիստական ԶԼՄ-ները հայտնում են, որ ուրբաթօրյա աղոթքի նախօրեին Երուսաղեմում իրավիաճկը ծայրահեղ լարված է:
Հաղորդվում է, որ քաղաքում տեղակավել են 2300 ոստիկաններ, որոնք անվտանգության պատնեշներ են ստեծխել, փակելով դեպի քաղաքի հին հատված տանող ճանապարհները:
Չնայած հավատացյալների նկատմամբ կիրառված սահմանափակումներին, այսօր առավոտյան հազարավոր պաղեստինցիներ աղոթել են Ալ Աղսա մզկիթում:
Հինգշաբթի երեկոյան և այսօր առավոտյան Սիոնիստական ռեժիմը հրետակոծել է Գազայի տաբեր հատվածները: Դիմադրության ուժերն ի պատասխան այդ հարձակումների, հրթիռկածոել են սիոնիստական բնակավայրերը:
Պաղեստինի դիմադրության ուժերի պաշտպանական ստորաբաժանումը «երկիր-օդ» հրթիռներով է պատասխանել Գազայի հատվածի ռմբակոծությանը:
Ալ-Աղսա մզկիթում սիոնիստների ագրեսիային Հարավային Լիբանանի հրթիռային պատասխանից հետո, սիոնիստական բանակը հրթիռակոծել է այդ երկրի հարավը:
Հինգշաբթի երեկոյան Լիբանանի հարավից մոտ 30 «Կատյուշա» հրթիռ է արձակվել օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական բնակավայրերի ուղղությամբ: Հարձակումն իրականացվել է ի պատասխան բռնազավթված Երուսաղեմի Ալ-Աղսա մզկիթում պաղեստինցի հավատացյալների դեմ սիոնիստների հանցագործությունների ու ագրեսիայի։