Իսրայելը կրկին հրթիռակոծել է Դամասկոսը
Ապրիլ 09, 2023 04:16 Asia/Tehran
Կիրակի առավոտյան իսրայելական կործանիչները կրկին հրթիռակոծել են Դամասկոսը:
Սիրիայի բանակի ՀՕՊ-ը դիմակայել է հարձակմանը:
Սա Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի տարածքային ինքնիշխանությունը խախտել;ու առաջին դեպքը չէ: Մարտի 29-ին և 30-ին ռեժիմի կործանիչները հրթիռակոծել էին Դամասկոսի հարավն իսկ ապրիլի 1-ին՝ Հոմս քաղաքն ու դրա արվարձանները։
Սիրիայի կառավարությունը բազմիցս նամակներ է ուղարկել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ դատապարտելով այդ հարձակումները և քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ:
Վերջին տարիներին Իսրայելի ռեժիմը բազմիցս հարձակվել է Դամասկոսի և Սիրիայի տարբեր շրջանները: Հարձակումները շատ դեպքերում հետ են մղվել Դամասկոսի հակաօդային պաշտպանության կողմից: