Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստի ամփոփիչ հայտարարությունը Ալ-Աղսա մզկիթի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196974-Իսլամական_համագործակցության_կազմակերպության_արտահերթ_նիստի_ամփոփիչ_հայտարարությունը_Ալ_Աղսա_մզկիթի_վերաբերյալ
Շաբաթ երեկոյան Ալ-Աղսա մզկիթի հարցով Սաուդյան Արաբիայի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Նիստի մասնակիցները  վերջում  հայտարարություն են տարածել,որում զգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմին  կրոնական անվերջանալի պատերազմ հրահրելու կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2023 07:24 Asia/Tehran
  • Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստի ամփոփիչ հայտարարությունը Ալ-Աղսա մզկիթի վերաբերյալ

Շաբաթ երեկոյան Ալ-Աղսա մզկիթի հարցով Սաուդյան Արաբիայի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Նիստի մասնակիցները  վերջում  հայտարարություն են տարածել,որում զգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմին  կրոնական անվերջանալի պատերազմ հրահրելու կապակցությամբ։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը Սիոնիստական ​​ռեժիմին պատասխանատու է համարել վտանգավոր սադրիչ գործողությունների հետևանքների համար և ընդգծել է , որ այդ ագրեսիաներն ու խախտումները կհանգեցնեն կրոնական  անվերջանալի պատերազմի և այս իրադարձությունը կխաթարի միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը:

Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստ զինվորների և ավանաբնակների  կողմից կրկնվող հարձակումները և պաղեստինցիների նկատմամբ բռնությունները լուրջ մտահոգել են Պաղեստինին հովանավորող երկրների իշխանություններին: