Օկուպացված տարածքներում կրկին տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i197078-Օկուպացված_տարածքներում_կրկին_տեղի_են_ունեցել_բողոքի_ցույցեր_Նեթանյահուի_դեմ
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի երկուշաբթի օրվա ելույթից հետո, օկուպացված տարածքների բնակիչները դուրս են եկել փողոցներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2023 04:07 Asia/Tehran
  • Օկուպացված տարածքներում կրկին տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Նեթանյահուի դեմ

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի երկուշաբթի օրվա ելույթից հետո, օկուպացված տարածքների բնակիչները դուրս են եկել փողոցներ:

Թել Ավիվում և Հայֆայում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ցույցեր:  Ելույթը բացասական արձագանք է գտել նաև սիոնիստ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների շրջանում, ովքեր հայտարարել են, որ Նեթանյահուն արժանի չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն: 
Նեթանյահուն հայտարարել էր.  «Մենք լայնածավալ պատերազմի չենք ձգտում և փորձում ենք ամեն կերպ կանխել այն, բայց եթե պատերազմ սկսվի, մենք կօգտագործենք մեր ողջ ուժը»։
Անդրադառնալով  դատական բարեփոխումների մասին օրենքին, որը տարաձայնություններ է առաջացրել աջ և ձախ կուսակցությունների միջև, նա հավելել է. «Մենք ունենք լիազորություններ՝ դատական բարեփոխումներ իրականացնելու համար: Պետք է կոնսենսուսի գանք դատաիրավական բարեփոխումների և ծառայություններից հրաժարվելու հարցերի շուրջ»։
Երկար տարիներ կոռուպցիոն գործերով որպես մեղադրյալ անցնող Նեթանյահուն նպատակ ունի դատաիրավական ոլորտի բարեփոխումների միջոցով խուսափել պատասխաատվությունից: Ընդդիմությունը նրա առաջարկած դատաիրավական ոլորտի փոփոխությունների օրենքն անվանել է դատական հեղաշրջում: Օկուպացված տարածքներում ամեն շաբաթ օր տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ ընդդեմ վերոնշյալ օրենքի: