Նեթանյահուն հրեաներին արգելել է մուտք գործել Ալ Աղսա մզկիթ
Ալ Աղսա մզկիթում աղոթող հավատացյալների վրա սիոնիստների հարձակումից և պաղեստինցիների ու ավանաբնակների միջև բախումներից հետո, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամալել է մինչև Ռամադան ամսվա վերջն արգելել հրեաների մուտքն Ալ Աղսա մզկիթ:
Նեթանյահուն հայտարարել է, որ որոշումը կայացրել է անվտանգության կառույցների խորհրդով:
Այս մասին հայտնում է ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռամադան ամսվա վերջին 10 օրերին սիոնիստ ավանաբնակները կարող են մտնել մզկիթ:
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը Նեթանյահուի որոշումը անվանել է «կոպիտ սխալ» և նշել, որ այն կհանգեցնի կբերի ավելի մեծ լարվածության և հակամարտությունների։
Նեթանյահուի այս որոշումը կայացվել է սիոնիստների կողմից Ալ-Աղսա մզկիթի, հավատացյալների և օկուպացված Երուսաղեմում պաղեստինցիների նկատմամբ ցանկացած սխալ գործողության վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի նախազգուշացումից հետո։