Սեյեդ Հասան Նասրալլահը կարևորել է Ղոդսի համաշխարհային օրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i197362-Սեյեդ_Հասան_Նասրալլահը_կարևորել_է_Ղոդսի_համաշխարհային_օրը
Նշելով, որ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին նահատակվել է Պաղեստինի ազատագրման ճանապարհին, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը հավելել է, որ Արևմտյան ափին աջակցելու պատասխանատվությունը բարոյական, կրոնական և ջիհադական պատասխանատվություն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2023 07:35 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրալլահը կարևորել է Ղոդսի համաշխարհային օրը

Նշելով, որ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին նահատակվել է Պաղեստինի ազատագրման ճանապարհին, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը հավելել է, որ Արևմտյան ափին աջակցելու պատասխանատվությունը բարոյական, կրոնական և ջիհադական պատասխանատվություն է:

Ղոդսի համաշխարհային օրը որակելով որպես պայքար հանուն Պաղեստինի ազատագրման, Նասրալլահը հավելել է. «Այս տարի համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում և Սիոնիստական ռեժիմի ներսում տեղի ունեցան բազմաթիվ զարգացումներ, որոնք դրական ազդեցություն ունեցան ռեժիմի  և ամերիկյան էքսպանսիոնիստական նախագծերի դեմ դիմադրության առանցքի պայքարի վրա»:

Նշելով, որ միաբևեռ աշխարհում ԱՄՆ-ի հեգեմոնիան նվազել է, Նասրալլահը հավելել է. «Աշխարհը  շարժվում է դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, այսինքն՝ ԱՄՆ-ի ներկայացրած միաբևեռ աշխարհի վերջ»:

Նա հավելել է. «Այս տարի Դիմադրությունը հաղթահարեց նախորդ տարիների փորձությունները: իսկ Սիոնսիտական ռեժիմի ներսում առաջացել է իր գոյության 75 տարիների համար աննախադեպ  պառակտքւմ և ներքին ճգնաժամ»:

Անդրադառնալով Գազայի հատվածում Դիմադրության աճող ուժին և պաղեստինցիների կողմից ստացվող աջակցությանը, Հասան Նասրալլահն ասել է. «Այս իրավիճակը մեզ վստահություն է տալիս հակամարտության ելքի վերաբերյալ»։