Դուբայում բռնկված հրդեհի հետևանքով կա 16 զոհ և 9 վիրավոր
Ապրիլ 16, 2023 03:08 Asia/Tehran
Կիրակի առավոտյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ Դուբայ քաղաքում հրդեհի հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 9 մարդ։
Emirates Alyoum կայքի փոխանցմամբ՝ շաբաթ օրը կեսօրինհրդեհ է բռնկվել Դուբայի Ալ Ռաս շրջանում գտնվող բնակելի շենքում։
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական պաշտպանությունը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է շենքի սեփականատիրոջ կողմից անվտանգության նախազգուշական միջոցները չպահպանելու պատճառով և հետաքննությունը շարունակվում է։
Անցյալ տարվա նոյեմբերին նույնպես Դուբայի Բուրջ Խալիֆայի մոտ հրդեհ էր բռնկվել 35 հարկանի շենքում: