Հրապարակվել են Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարի թվային ցուցանիշներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i19771-Հրապարակվել_են_Թուրքիայում_գյուլենականների_դեմ_պայքարի_թվային_ցուցանիշներ
Հրապարակվել են Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարի թվային ցուցանիշներ: 2014 թվականից մինչ օրս գյուլենական համայնքի դեմ կառավարության գործողությունների հետևանքով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 4 հազարի, որոնցից ավելի քան 800-ը կալանավորվել են: Ամսվա կտրվածքով ամենաշատ ձերբակալությունները գրանցվել են այս տարվա մայիս ամսին` շուրջ 800 ձերբակալված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2016 14:54 Asia/Tehran
  • Հրապարակվել են Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարի թվային ցուցանիշներ

Հրապարակվել են Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարի թվային ցուցանիշներ: 2014 թվականից մինչ օրս գյուլենական համայնքի դեմ կառավարության գործողությունների հետևանքով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 4 հազարի, որոնցից ավելի քան 800-ը կալանավորվել են: Ամսվա կտրվածքով ամենաշատ ձերբակալությունները գրանցվել են այս տարվա մայիս ամսին` շուրջ 800 ձերբակալված:

Հետաքրքիր է այս համատեքստում ոստիկանության ու բանակի ծառայողների ձերբակալությունների թվային տվյալները: Ըստ այդմ` մինչև օրս ձերբակալվել է 750 ոստիկան և 80 զինծառայող:

Այսպես ասած մաքրազատումները մեծ թիվ են կազմել ոստիկանության համակարգում:

Օրեր առաջ թուրքական մամուլում հրապարակվեց հակագյուլենական գործողությունների ու հետաքննության արդյունքում բացահայտված 500-ից ավել զինվորականների մասին, որոնք կապ են ունեցել համայնքի հետ և ամենամսյա կրոնական նվիրատվություններ կատարել շարժմանը: Ընդ որում` այդ զինծառայողների մեջ եղել են զինված ուժերի կարևոր մի շարք ոլորտներում և ստորաբաժանումներում` հատուկ նշանակության ուժերում ու ստորաբաժանումներում, ռազմական ակադեմիայում, ԳՇ հետախուզական վարչությունում ծառայություն իրականացնող սպաներ: Օրեր առաջ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից խորհրդատվական որոշում էր ընդունվել և հասցեագրվել կառավարությանը` գյուլենական կառույցների ու շարժման (FTO/PDY) դեմ համապարձակ գործողությունների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ:

 

shabat.am

1/6/2015