Սիոնիստ երիտասարդները հրաժարվում են ծառայել ռեժիմի բանակում
Սիոնիստ երիտասարդներն այրել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին ծանուցագիրը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի երիտասարդներն այրում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին ծանուցագիրը և հրաժարվում են ծառայել ռեժիմի բանակում:
Հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երիտասարդների զինծառայությունից հրաժարվելը նշանակում է ռեժիմի վախճան։
Իսրայելցի կանայք պետք է երկու տարի, իսկ տղամարդիկ երեք տարի պարտադիր ծառայեն բանակում։
Ավելի վաղ, «Կիբեր լրտեսության» ստորաբաժանման հարյուրավոր սպաներ և զինվորներ հայտարարել էին, որ կթողնեն ծառայությունը՝ ի նշան Նեթանյահուի կաբինետի քայլերի դեմ բողոքի։