Իսրայելում ամերիկյան զենքի պահեստները դատարկվել են,իսկ սիոնիստները մտահոգվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198336-Իսրայելում_ամերիկյան_զենքի_պահեստները_դատարկվել_են_իսկ_սիոնիստները_մտահոգվել
«Israel Hayom» թերթը հաղորդել է,որ  օկուպացված պաղեստինյան տարածքներում ամերիկյան զենքի և զինամթերքի պաշարները կտրուկ նվազել են, ինչը անհանգստացրել է Սիոնիստական ​​ռեժիմի իշխանություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2023 13:52 Asia/Tehran
  • Իսրայելում ամերիկյան զենքի պահեստները դատարկվել են,իսկ  սիոնիստները մտահոգվել

«Israel Hayom» թերթը հաղորդել է,որ  օկուպացված պաղեստինյան տարածքներում ամերիկյան զենքի և զինամթերքի պաշարները կտրուկ նվազել են, ինչը անհանգստացրել է Սիոնիստական ​​ռեժիմի իշխանություններին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս թերթը հինգշաբթի օրը գրել է. -«Իսրայելի ռազմական և անվտանգության կառույցների նախկին պաշտոնյաները իսրայելական պահեստներից Ուկրաինա և Արևմուտք ամերիկյան զենք և զինամթերք տեղափոխելու մասին հրապարակված հաղորդումները մեկնաբանում են  Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի առաջնահերթությունների փոփոխման նշան»:

Սույն  թվականի հունվարին New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին, հայտարարեց, որ Պենտագոնը պաղեստինյան օկուպացված տարածքներում պահվող մեծ քանակությամբ զենք է ուղարկել Ուկրաինա։

Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև առաջին համաձայնագիրը  վերաբերում է  օկուպացված տարածքներում գտնվող ԱՄՆ-ի պահեստներից հարյուր հազարավոր 155 մմ տրամաչափի թնդանոթներ Ուկրաինա  ուղարկելուն։

Այս զինամթերքի առաջին խմբաքանակը՝ ներառյալ 300,000 թնդանոթ, ուղարկվել է Եվրոպա և Լեհաստան տարածքով տրամադրվել Ուկրաինային։

1973  թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո Պաղեստինի օկուպացված տարածքներում կառուցվել են ամերիկյան զենքի պահեստներ, Մերձավոր Արևելքում պատերազմների և ամերիկյան միջամտությունների ժամանակ օգտագործվելու համար։