Իսրայելում ամերիկյան զենքի պահեստները դատարկվել են,իսկ սիոնիստները մտահոգվել
«Israel Hayom» թերթը հաղորդել է,որ օկուպացված պաղեստինյան տարածքներում ամերիկյան զենքի և զինամթերքի պաշարները կտրուկ նվազել են, ինչը անհանգստացրել է Սիոնիստական ռեժիմի իշխանություններին։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս թերթը հինգշաբթի օրը գրել է. -«Իսրայելի ռազմական և անվտանգության կառույցների նախկին պաշտոնյաները իսրայելական պահեստներից Ուկրաինա և Արևմուտք ամերիկյան զենք և զինամթերք տեղափոխելու մասին հրապարակված հաղորդումները մեկնաբանում են Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի առաջնահերթությունների փոփոխման նշան»:
Սույն թվականի հունվարին New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին, հայտարարեց, որ Պենտագոնը պաղեստինյան օկուպացված տարածքներում պահվող մեծ քանակությամբ զենք է ուղարկել Ուկրաինա։
Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև առաջին համաձայնագիրը վերաբերում է օկուպացված տարածքներում գտնվող ԱՄՆ-ի պահեստներից հարյուր հազարավոր 155 մմ տրամաչափի թնդանոթներ Ուկրաինա ուղարկելուն։
Այս զինամթերքի առաջին խմբաքանակը՝ ներառյալ 300,000 թնդանոթ, ուղարկվել է Եվրոպա և Լեհաստան տարածքով տրամադրվել Ուկրաինային։
1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո Պաղեստինի օկուպացված տարածքներում կառուցվել են ամերիկյան զենքի պահեստներ, Մերձավոր Արևելքում պատերազմների և ամերիկյան միջամտությունների ժամանակ օգտագործվելու համար։