Նոր բողոք Իրաքի նախկին վարչապետի դեմ՝ դիմադրության հրամանատարների սպանությանը մասնակցելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198588-Նոր_բողոք_Իրաքի_նախկին_վարչապետի_դեմ_դիմադրության_հրամանատարների_սպանությանը_մասնակցելու_համար
Հեզբոլլահի գումարտակների ներկայացուցիչ՝ Հոսեյն Մունեսը բողոք է ներկայացրել Իրաքի խորհրդարանում ընդդեմ Իրաքի նախկին վարչապետ Մուսթաֆա Ալ-Քազեմիի՝ դիմադրության հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մուհանդեսի սպանությանը մասնակցելու մեղադրանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2023 13:12 Asia/Tehran
  • Նոր բողոք Իրաքի նախկին վարչապետի դեմ՝ դիմադրության հրամանատարների սպանությանը մասնակցելու համար

Հեզբոլլահի գումարտակների ներկայացուցիչ՝ Հոսեյն Մունեսը բողոք է ներկայացրել Իրաքի խորհրդարանում ընդդեմ Իրաքի նախկին վարչապետ Մուսթաֆա Ալ-Քազեմիի՝ դիմադրության հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մուհանդեսի սպանությանը մասնակցելու մեղադրանքով:

Դիմադրության այս երկու հրամանատարները և նրանց ուղեկիցները նահատակվել են 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ագրեսոր և ահաբեկչական ուժերի օդային հարձակման ժամանակ։

«Ալ-Մայադին» լրատվական ցանցը հղում կատարելով Իրաքի Բարձրագույն դատական ​​խորհրդին հաղորդել է, որ Իրաքի դատախազությունը հրաման է արձակել հանձնաժողով ստեղծել Իրաքի նախկին վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի դեմ՝ նահատակներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի, Աբու Մահդի Ալ-Մուհանդեսի և նրանց ընկերների սպանությանը մասնակցելու մեղադրանքով:

Ըստ սոցցանցերի օգտատերերի՝ Հոսեյն Մունեսի կողմից հայց ներկայացվելուց հետո Իրաքի արդարադատության իշխանությունը հրամանատարների սպանության գործին վերահասու լինելու համար Մուստաֆա Ալ-Քազեմիին կուղարկի հետաքննության ու հարցաքննության բաժին:

Ոչ վաղ անցյալում Իրաքի Ալ-Ֆաթհ կոալիցիայի անդամ Ալի Ալ-Զուբեյդին ասել էր. «Մուստաֆա Ալ-Քազեմին մեղադրվում է Հաղթանակի հրամանատարների սպանությանը մասնակցելու և կոռուպցիան կոծկելու մեջ և պատժից խուսափելու համար Իրաքի Քուրդստանի տարածքով փախել է Դուբայ»։

Իրանի «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին մեծ դեր է խաղացել տարածաշրջանում, հատկապես Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու գործում, և կարելի է ասել, որ ողջ տարածաշրջանը պարտական ​​է իսլամի այս մեծ առաջնորդի և նրա ուղեկիցների խիզախությանն ու զոհողություններին։