Նոր բողոք Իրաքի նախկին վարչապետի դեմ՝ դիմադրության հրամանատարների սպանությանը մասնակցելու համար
Հեզբոլլահի գումարտակների ներկայացուցիչ՝ Հոսեյն Մունեսը բողոք է ներկայացրել Իրաքի խորհրդարանում ընդդեմ Իրաքի նախկին վարչապետ Մուսթաֆա Ալ-Քազեմիի՝ դիմադրության հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մուհանդեսի սպանությանը մասնակցելու մեղադրանքով:
Դիմադրության այս երկու հրամանատարները և նրանց ուղեկիցները նահատակվել են 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ագրեսոր և ահաբեկչական ուժերի օդային հարձակման ժամանակ։
«Ալ-Մայադին» լրատվական ցանցը հղում կատարելով Իրաքի Բարձրագույն դատական խորհրդին հաղորդել է, որ Իրաքի դատախազությունը հրաման է արձակել հանձնաժողով ստեղծել Իրաքի նախկին վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի դեմ՝ նահատակներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի, Աբու Մահդի Ալ-Մուհանդեսի և նրանց ընկերների սպանությանը մասնակցելու մեղադրանքով:
Ըստ սոցցանցերի օգտատերերի՝ Հոսեյն Մունեսի կողմից հայց ներկայացվելուց հետո Իրաքի արդարադատության իշխանությունը հրամանատարների սպանության գործին վերահասու լինելու համար Մուստաֆա Ալ-Քազեմիին կուղարկի հետաքննության ու հարցաքննության բաժին:
Ոչ վաղ անցյալում Իրաքի Ալ-Ֆաթհ կոալիցիայի անդամ Ալի Ալ-Զուբեյդին ասել էր. «Մուստաֆա Ալ-Քազեմին մեղադրվում է Հաղթանակի հրամանատարների սպանությանը մասնակցելու և կոռուպցիան կոծկելու մեջ և պատժից խուսափելու համար Իրաքի Քուրդստանի տարածքով փախել է Դուբայ»։
Իրանի «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին մեծ դեր է խաղացել տարածաշրջանում, հատկապես Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու գործում, և կարելի է ասել, որ ողջ տարածաշրջանը պարտական է իսլամի այս մեծ առաջնորդի և նրա ուղեկիցների խիզախությանն ու զոհողություններին։