Գազայի հետ սահմանակից սիոնիստական ​​բնակավայրում հրթիռային հարձակման ահազանգ է հնչել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198622-Գազայի_հետ_սահմանակից_սիոնիստական_բնակավայրում_հրթիռային_հարձակման_ահազանգ_է_հնչել
Լրատվական աղբյուրը հայտնել է, որ Գազայի հետ սահմանակից սիոնիստական ​​բնակավայրում հրթիռային հարձակման ահազանգ է հնչել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2023 07:07 Asia/Tehran
  • Գազայի հետ սահմանակից սիոնիստական ​​բնակավայրում հրթիռային հարձակման ահազանգ է հնչել

Լրատվական աղբյուրը հայտնել է, որ Գազայի հետ սահմանակից սիոնիստական ​​բնակավայրում հրթիռային հարձակման ահազանգ է հնչել։

Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ահազանգը հնչել է Գազայի հետ սահմանակից «Կիբուց Սաադ» սիոնիստական ​​բնակավայրում։

Այդ կապակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմի 13-րդ ալիքը պնդել է, որ Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել դեպի Կիբուց Սաադ եւ ընկել բաց երկնքի տակ, իսկ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը չի ակտիվացել:

Լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Գազայից սիոնիստական ​​բնակավայրերի ուղղությամբ հրթիռների արձակումը տեղի է ունեցել այն դեպքում, երբ ժամեր առաջ Սիոնիստական ​​ռեժիմը հայտարարեց, որ պաղեստինցի գերի «Շեյխ Խեզր Ադնանը նահատակվել է այս ռեժիմի բանտերում 86 օր հացադուլից հետո։

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը նախապես զգուշացրել էր, որ այս ռեժիմը ծանր գին կվճարի, եթե նահատակվի «Շեյխ Խեզր Ադնանը»։