Գազայի հետ սահմանակից սիոնիստական բնակավայրում հրթիռային հարձակման ահազանգ է հնչել
Լրատվական աղբյուրը հայտնել է, որ Գազայի հետ սահմանակից սիոնիստական բնակավայրում հրթիռային հարձակման ահազանգ է հնչել։
Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ահազանգը հնչել է Գազայի հետ սահմանակից «Կիբուց Սաադ» սիոնիստական բնակավայրում։
Այդ կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը պնդել է, որ Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել դեպի Կիբուց Սաադ եւ ընկել բաց երկնքի տակ, իսկ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը չի ակտիվացել:
Լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Գազայից սիոնիստական բնակավայրերի ուղղությամբ հրթիռների արձակումը տեղի է ունեցել այն դեպքում, երբ ժամեր առաջ Սիոնիստական ռեժիմը հայտարարեց, որ պաղեստինցի գերի «Շեյխ Խեզր Ադնանը նահատակվել է այս ռեժիմի բանտերում 86 օր հացադուլից հետո։
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը նախապես զգուշացրել էր, որ այս ռեժիմը ծանր գին կվճարի, եթե նահատակվի «Շեյխ Խեզր Ադնանը»։