Սիոնիստական ռեժիմը լայնածավալ հարձակում է իրականացրել Գազայի հատվածի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198682-Սիոնիստական_ռեժիմը_լայնածավալ_հարձակում_է_իրականացրել_Գազայի_հատվածի_վրա
Սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-ները թիրախավորել են Գազա քաղաքի Ալ-Սաֆինա, Ալ-Բիդար և Զեյթուն թաղամասերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2023 04:58 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-ները թիրախավորել են Գազա քաղաքի Ալ-Սաֆինա, Ալ-Բիդար և Զեյթուն թաղամասերը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռեժիմի պատերազմի նախարարության հրամանատարներին կոչ էր արել արձագանքել օկուպացված տարածքների վրա Դիմադրության ուժերի հրթիռային հարձակումներին։
Երեքշաբթի օրը պաղեստինյան Դիմադրության ուժերը հրթիռակոծել էին Գազայի հատվածի հարևանությամբ գտնվող քաղաքները։
Սիոնիստական ռեժիմի բանտում Շեյխ Խիդր Ադնանի  նահատակությունից հետո իրականացված հրթիռակոծության ժամանակ թիրախավորվել են սիոնիստական Սեդիրոտ, Նիր Ամ, Իրեզ, Իբիմ և Շաար Հենիգիֆ բնակավայրերը:  
Սիոնիստական ռեժիմի բանտերում 86 օր հացադուլից հետո մայիսի 2-ի վաղ առավոտյան մահացել է պաղեստինցի բանտարկյալ շեյխ Խիզր Ադնանը։