Օկուպացված տարածքներում Նեթանյահուի դեմ բողոքի ցույցեր են կայացել
Հինգշաբթի օրը Թել Ավիվում և օկուպացված տարածքների այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Բենիամին Նեթանյահուի դեմ:
Չորեքշաբթի օրը նույնպես Սդերոտ սիոնիստաբնակ ավանի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել վարչապետ Նեթանյահուի կաբինետի դեմ՝ Գազայում պաղեստինյան դիմադրությանը դիմակայելու անկարողության պատճառով։
Ցուցարարները բողոքում են կյանքի թանկացման և Նեթանյահուի կաբինետի առաջարկած դատաիրավական ոլորտի բարեփոխումների ծրագրի դեմ, որը հասարակական ճնշման արդյունքում վերջինս ժամանակավորապես հետաձգել է:
Ըստ այդ ծրագրի նախատեսվում է կրճատել դատական համակարգի լիազորությունները և ամրապնդել գործադիր և օրենսդիր կառույցների դիրքերը: Ըստ այդ օրենքի ռեժիմի կաբինետի դատական խորհրդականի և ռեժիմի մյուս նախարարությունների դատական խորհրդականների լիազորությունները կկրճատվեն, և նախարարը կկարողանա հեռացնել կամ նշանակել ցանկացած դատական խորհրդականի: