Առաջիկայում կքննարկվի Արաբական լիգա Սիրիայի վերադարձի հարցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198830-Առաջիկայում_կքննարկվի_Արաբական_լիգա_Սիրիայի_վերադարձի_հարցը
Ընդգծելով, որ առանց միջազգային աջակցության դժվար կլինի լուծել սիրիական ճգնաժամը, Հորդանանի ԱԳ նախարարը նշել է, որ արաբական երկրներն առաջիկայում կքննարկեն Արաբական լիգա Դամասկոսի վերադարձի հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2023 07:23 Asia/Tehran
  • Առաջիկայում կքննարկվի Արաբական լիգա Սիրիայի վերադարձի հարցը

Ընդգծելով, որ առանց միջազգային աջակցության դժվար կլինի լուծել սիրիական ճգնաժամը, Հորդանանի ԱԳ նախարարը նշել է, որ արաբական երկրներն առաջիկայում կքննարկեն Արաբական լիգա Դամասկոսի վերադարձի հարցը։

Sputnik-ի փոխանցմամբ՝ Այման Սաֆադին հավելել է, որ արաբական երկրները ցանկանում են լուծել Սիրիայի ճգնաժամը: 

Նրա խոսքով. «Բոլոր կողմերը կարծում են, որ քաղաքական գործընթացի հաջողությունը կախված է  միջազգային հանրության և Սիրիայի կառավարության մերձեցումից: Առանց միջազգային աջակցության դժվար կլինի լուծել սիրիական ճգնաժամը»:  

Վերջերս Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը սաուդյան Al-Sharq հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Սիրիայի վերադարձը Արաբական լիգա պետք է տեղի ունենա աստիճանաբար և փուլ առ փուլ: