Սիոնիստներն օկուպացված տարածքներում սպանել են 19-ամյա պաղեստինցի երիտասարդի
Օկուպացված տարածքների Նազարեթ քաղաքի Սանդալեհ գյուղում սիոնիստ զինվորները կրակելով սպանել են 19-ամյա Դիա Օմրիին:
Շաբաթ առավոտյան նույնպես, Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Թուլկարմ քաղաքի արևելքում գտնվող Նուր Շամս ճամբարի վրա հարձակման ժամանակ, սիոնիստ զինվորները սպանել էին 22-ամյա պաղեստինցի երկու երիտասարդների:
Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սամեր Սալահ ալ-Շաֆաին հրազենային վնասվածք է ստացել պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջանում, իսկ Համզա Ջամիլ Խարիուշը՝ կրծքավանդակի, պարանոցի և ձախ ոտքի շրջանում։
Ըստ այս հաղորդման՝ Դիմադրության խմբերը հայտարարել են, որ Թուլկարեմ ճամբարում սիոնիստական օկուպացիայի հանցագործությունն անպատասխան չի մնա։