Արաբական պետությունների լիգայի հայտարարությունը՝ այս լիգային Սիրիայի անդամակցության դադարեցումը չեղարկելու վերաբերյալ
Արաբական պետությունների լիգան հրապարակել է հայտարարություն,որում պաշտոնապես հայտարարել է լիգային Սիրիայի անդամակցության դադարեցումը չեղարկելու մասին:
2011 թվականի նոյեմբերի 12-ին սիրիական ճգնաժամի մեկնարկից մի քանի ամիս անց որոշ արաբական երկրներ, ինչպիսիք են Կատարը և Սաուդյան Արաբիան, որոշեցին դադարեցնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային:
Այսօր Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով արտակարգ հանդիպում են անցկացրել Կահիրեում, երբ ավելի քիչ քան երկու շաբաթ է մնացել մայիս 19-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում արաբական երկրների գագաթնաժողովի կայացմանը:
Սիրիական «Ալ-Վաթան» թերթի փոխանցմամբ՝ Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարները կիրակի օրը համատեղ հայտարարություն տարածելով, հայտարարել են Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայունության պահպանման նկատմամբ իրենց հավատարմության մասին։
Արաբական լիգայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հավելել են, որ այսօրվանից կվերսկսվի սիրիական պատվիրակությունների մասնակցությունը Արաբական լիգայի խորհրդի նիստերին։ Գործնական և համապարփակ քայլեր են ձեռնարկվում սիրիական ճգնաժամը քայլ առ քայլ լուծելու ուղղությամբ։