Գազայի վրա Իսրայելի ավիահարձակման ժամանակ նահատակվել է 12 պաղեստինցի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199050-Գազայի_վրա_Իսրայելի_ավիահարձակման_ժամանակ_նահատակվել_է_12_պաղեստինցի
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ավիահարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է նահատակվել, ևս մի քանիսը վիրավորվել են։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 09, 2023 03:02 Asia/Tehran

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ավիահարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է նահատակվել, ևս մի քանիսը վիրավորվել են։

Iran Press-ի փոխանցմամբ՝ նահատակների անուններն ու վիրավորների ստույգ թիվը չեն հրապարակվել։
Միաժամանակ, Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ երեքշաբթի առավոտյան Գազայի հատվածում իրականացված հարձակման ժամանակ թիրախավորվել են «Իսլամական ջիհադ»ի  երեք բարձրաստիճան հրամանատարներ:
Վախենալով պաղեստինյան դիմադրության պատասխան հարձակումներից՝ Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օկուպացված տարածքների բնակիչներին հորդորել է երեքշաբթի առավոտյան ժամը 2:30-ից մինչև 18:00 մնալ ապաստարաններում: