ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Գազայում տիրող իրավիճակի կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Գազայում իրավիճակի սրման կապակցությամբ և դատապարտել խաղաղ բնակիչների սպանությունները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը պետք է հավատարիմ մնա միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին` պաշտպանելու խաղաղ բնակիչների կյանքը և քաղաքացիական տարածքները»:
Նա հավելել է. «Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին խնդրում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել և փորձել անհապաղ դադարեցնել բախումները»:
Նույն օրն Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Գազայի հատվածում ռմբակոծել է 133 թիրախ:
Երեքշաբթի առավոտյան նույնպես Սիոնիստական ռեժիմի կործանիչները հարձակում էին իրականացրել Գազայի հատվածի վրա, ինչի հետևանքով 15 պաղեստինցի, այդ թվում «Իսլամական ջիհադ» շարժման երեք բարձրաստիճան հրամանատարներ, մի քանի կանայք և երեխաներ նահատակվել էին, ևս 20 հոգի՝ վիրավորվել: