ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Գազայում տիրող իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199204-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_մտահոգություն_է_հայտնել_Գազայում_տիրող_իրավիճակի_կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Գազայում իրավիճակի սրման կապակցությամբ և դատապարտել խաղաղ բնակիչների սպանությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2023 05:45 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Գազայում տիրող իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Գազայում իրավիճակի սրման կապակցությամբ և դատապարտել խաղաղ բնակիչների սպանությունները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը պետք է հավատարիմ մնա միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին` պաշտպանելու խաղաղ բնակիչների կյանքը և քաղաքացիական տարածքները»:

Նա հավելել է. «Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին խնդրում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել և փորձել անհապաղ դադարեցնել բախումները»:

Նույն օրն Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Գազայի հատվածում ռմբակոծել է 133 թիրախ:

Երեքշաբթի առավոտյան նույնպես Սիոնիստական ռեժիմի կործանիչները հարձակում էին իրականացրել Գազայի հատվածի վրա, ինչի հետևանքով 15 պաղեստինցի, այդ թվում «Իսլամական ջիհադ» շարժման երեք բարձրաստիճան հրամանատարներ, մի քանի կանայք և երեխաներ նահատակվել էին,  ևս 20 հոգի՝ վիրավորվել: