Օկուպացված տարածքների ուղղությամբ արձակվե է ավելի քան 800 հրթիռ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199276-Օկուպացված_տարածքների_ուղղությամբ_արձակվե_է_ավելի_քան_800_հրթիռ
Իսրայելի բանակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Գազայի հատվածից Դիմադրության խմբավորումների հրթիռակոծությունների մեկնարկից մինչ օրս օկուպացված տարածքների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 հրթիռ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2023 06:47 Asia/Tehran
  • Օկուպացված տարածքների ուղղությամբ արձակվե է ավելի քան 800 հրթիռ

Իսրայելի բանակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Գազայի հատվածից Դիմադրության խմբավորումների հրթիռակոծությունների մեկնարկից մինչ օրս օկուպացված տարածքների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 հրթիռ:

Երեքշաբթի օրն իսրայելական կործանիչները հրթիռակոծել են Գազայի հատվածը, ինչի հետևանքով նահատակվել են 28 պաղեստինցիներ, այդ թվում՝ 6 երեխա և 4 կին, ինչպես նաև Պաղեստինյան Իսլամական ջիհադ շարժման ռազմական ճյուղի՝ «Ղոդս» գումարտակի 4 հրամանատարներ։

Ի պատասխան այս հարձակումների՝ չորեքշաբթի օրը պաղեստինյան դիմադրության խմբերը հրթիռակոծել են Թել Ավիվը և օկուապցված տարածքների սիոնիստաբնակ այլ քաղաքներ։

Օկուպանտ ռեժիմի բանակը խոստովանել է, որ «Ազատների վրեժը» գործողության ժամանակ հակաօդային պաշտպանությանը չի հաջոցվել որսալ Պաղեստինի դիմադրության հրթիռների 77%-ը։

Հաղորդվում է, որ Դիմադրությունը հրթիռակոծում է Թել Ավիվի և Գազայի հատվածի մոտակա սիոնիստական բնակավայրերն, այդ թվում՝ Աշքելոնը, Նահալ Օզը, Արևմտյան Նեգևը, Ջաֆինեմը, Սդերոտը, Իֆիմը, Նաիր Ամը, Զիքիմը, Կարմիան, Ուր Հանիրը, Շուբան, Յազրամը, Թեքուման, Կիսոֆիմը և Քաֆարին:

Տարածաշրջանային և միջազգային շրջանակները փորձում են կանխել նոր հակամարտությունների սրումը Իսրայելի օկուպանտ ուժերի և Գազայի պաղեստինյան դիմադրության խմբերի միջև, սակայն մինչ այժմ ջանքերն արդյունք չեն ունեցել: