Պաղեստինյան դիմադրություն. խաղաղություն չի լինի, քանի դեռ ահաբեկչական հարձակումները չեն դադարեցվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199312-Պաղեստինյան_դիմադրություն._խաղաղություն_չի_լինի_քանի_դեռ_ահաբեկչական_հարձակումները_չեն_դադարեցվել
Al-Mayadeen լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Գազայի հատվածի դիմադրության խմբերն ընդգծել են, որ խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի ահաբեկչական քաղաքականությունը չի դադարեցվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2023 13:24 Asia/Tehran
  • Պաղեստինյան դիմադրություն. խաղաղություն չի լինի, քանի դեռ ահաբեկչական հարձակումները չեն դադարեցվել

Al-Mayadeen լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Գազայի հատվածի դիմադրության խմբերն ընդգծել են, որ խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի ահաբեկչական քաղաքականությունը չի դադարեցվել։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա շարունակվում է չորրորդ օրն անընդմեջ։

Իսրայելը թեժացրեց լարվածությունը՝ ուղղակիորեն թիրախավորելով Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունես քաղաքում գտնվող բնակելի շենքը և սպանելով «Ալ-Ղոդս» գումարտակի հրթիռային ստորաբաժանման հրամանատար Ալի Հասան Ղալիին:

«Իսլամական ջիհադ» շարժման խոսնակ Թարիղ Սալամին ասել է. «Մենք ընդգծում ենք, որ «Ալ-Ղոդս» գումարտակների հրամանատարների սպանությունն անպատասխան չի մնա, և դրա համար կվճարեն օկուպանտները»։ Իսրայելի օդային հարվածների թիրախում են հայտնվել դիմադրության խմբերի շտաբները և գյուղատնտեսական նշանակության հողերը, ինչպես նաև որոշ բնակելի շենքեր։ Մյուս կողմից դիմադրությունը լայնածավալ հրթիռային հարձակում է իրականացրել, որը սկսվել է Գազայի հատվածի մերձակա բնակավայրերից ու հասել Թել Ավիվ ու նրա շրջակայքը։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարեց մոտ 30 մարդու նահատակության և տասնյակ մարդկանց վիրավորվելու մասին, չնայած այն հանգամանքին, որ Գազայի հատվածի անցումները դեռ փակ են և զգուշացումներ են հնչել հումանիտար իրավիճակի վատթարացման մասին, եթե Իսրայելի ներխուժումը շարունակվի։