Մենք նպատակադրվել ենք դեսպանատներ բացել աֆրիկյան բոլոր 54 երկրներում. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i20062-Մենք_նպատակադրվել_ենք_դեսպանատներ_բացել_աֆրիկյան_բոլոր_54_երկրներում._Էրդողան
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր մասնակցել է Սոմալիում Թուրքայի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2016 16:16 Asia/Tehran
  • Մենք նպատակադրվել ենք դեսպանատներ բացել աֆրիկյան բոլոր 54 երկրներում. Էրդողան

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր մասնակցել է Սոմալիում Թուրքայի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը:

Իր ելույթում Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է դեսպանատներ բացել Աֆրիկայի բոլոր 54 երկրներում: Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Թուրքիան Աֆրիկայում ունի 39 դեսպանատուն. «13-14 տարի առաջ մեր դեսպանատները գործում էին աֆրիկյան 12 երկրում: Ներկայումս այդ երկրների թիվը հասել է 39-ի: Մենք նպատակադրվել ենք դեսպանատներ բացել աֆրիկյան բոլոր 54 երկրներում: Դեսպանատները չպետք է գտնվեն վարձակալությամբ վերցված տարածքներում, ինչի համար էլ մենք սկսել ենք գնել հողակտորներ»: