Սիոնիստների կրակած գնդակից խփվելով, նահատակվել է պաղեստինցի երկու տարեկան երեխան
Սիոնիստական ռեժիմն իր վերջին հանցագործություններում գնդակահարել է երկու տարեկան պաղեստինցի՝ Մոհամմեդ Հեյսամին:
Պաղեստինցի այս երեխան Ռամուլլահի «Նաբի Սալեհ» գյուղից էր։ Երկու օր առաջ խաղաղ բնակավայրերի վրա սիոնիստների հարձակման ժամանակ Մոհամմեդ Հեյսամը ծանր վիրավորվել էր սիոնիստների կրակած գնդակից խփվելով և այսօր մահացել։
Այս երեխան երկու օր առաջ վիրավորվել էր գլխից։
Այս երեխայի հայրը նույնպես վիրավորվել է իսրայելական ուժերի կողմից մի շարք պաղեստինցի երիտասարդների հետապնդման ժամանակ:
Կիրակի գիշեր, սիոնիստ ավանաբնակները հարձակվել են Նաբլուսի հյուսիս-արևմուտքում գտնվող «Բարղա» ավանի վրա և վիրավորել 59 պաղեստինցիների։
Անցած օրերի ընթացքում Նաբլուսի տարբեր շրջաններում պաղեստինցիները ցույցեր են իրականացրել Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման դեմ: