Սիոնիստների կրակած գնդակից խփվելով, նահատակվել է պաղեստինցի երկու տարեկան երեխան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i200814-Սիոնիստների_կրակած_գնդակից_խփվելով_նահատակվել_է_պաղեստինցի_երկու_տարեկան_երեխան
Սիոնիստական ​​ռեժիմն իր վերջին հանցագործություններում գնդակահարել է երկու տարեկան պաղեստինցի՝ Մոհամմեդ Հեյսամին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2023 13:12 Asia/Tehran
  • Սիոնիստների կրակած գնդակից խփվելով, նահատակվել է պաղեստինցի երկու տարեկան երեխան

Սիոնիստական ​​ռեժիմն իր վերջին հանցագործություններում գնդակահարել է երկու տարեկան պաղեստինցի՝ Մոհամմեդ Հեյսամին:

Պաղեստինցի այս երեխան Ռամուլլահի «Նաբի Սալեհ» գյուղից էր։ Երկու օր առաջ խաղաղ բնակավայրերի վրա սիոնիստների հարձակման ժամանակ Մոհամմեդ Հեյսամը ծանր վիրավորվել էր սիոնիստների կրակած գնդակից խփվելով և այսօր մահացել։

Այս երեխան երկու օր առաջ վիրավորվել էր գլխից։

Այս երեխայի հայրը նույնպես վիրավորվել է իսրայելական ուժերի կողմից մի շարք պաղեստինցի երիտասարդների հետապնդման ժամանակ:

Կիրակի գիշեր, սիոնիստ ավանաբնակները հարձակվել են Նաբլուսի հյուսիս-արևմուտքում գտնվող «Բարղա» ավանի վրա և վիրավորել 59 պաղեստինցիների։

Անցած օրերի ընթացքում Նաբլուսի տարբեր շրջաններում պաղեստինցիները ցույցեր են իրականացրել Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման դեմ: