Բունդեսթագի որոշումը որևէ արժեք չունի. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i20137-Բունդեսթագի_որոշումը_որևէ_արժեք_չունի._Էրդողան
Մենք չենք կարող հապճեպ որոշումներ կայացնել։ Նման հայտարարություն է արել Բունդեսթագի ընդունած բանաձևից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2016 11:44 Asia/Tehran
  • Բունդեսթագի որոշումը որևէ արժեք չունի. Էրդողան

Մենք չենք կարող հապճեպ որոշումներ կայացնել։ Նման հայտարարություն է արել Բունդեսթագի ընդունած բանաձևից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը Բունդեսթագի որոշման մեջ Թուրքիայի միջոցով ինչ-որ գործողություններ իրականացնելու դիտավորություն է նկատել։ Էրդողանը նշել է, թե իրենք ձգտում են բարեկամ երկրներին ավելացնել, սակայն եթե դիմացինը չի ցանկանում լինել բարեկամ, ապա նա կկորցնի իր բարեկամին։

«Բունդեսթագի որոշումը որևէ արժեք չունի։ 1915-ի վերաբերյալ մեր մոտեցումը բոլորին հայտնի է։ Նրանք չեն հասկանում, որ կարող է Թուրքիայի պես բարեկամին կորցնեն։ Այս որոշումից հետո մենք այն կուսումնասիրենք ու եզրակացություն կանենք»,-ասել է Էրդողանը։

armedia.am

4/6/2016