Բունդեսթագի որոշումը որևէ արժեք չունի. Էրդողան
Հունիս 04, 2016 11:44 Asia/Tehran
Մենք չենք կարող հապճեպ որոշումներ կայացնել։ Նման հայտարարություն է արել Բունդեսթագի ընդունած բանաձևից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը Բունդեսթագի որոշման մեջ Թուրքիայի միջոցով ինչ-որ գործողություններ իրականացնելու դիտավորություն է նկատել։ Էրդողանը նշել է, թե իրենք ձգտում են բարեկամ երկրներին ավելացնել, սակայն եթե դիմացինը չի ցանկանում լինել բարեկամ, ապա նա կկորցնի իր բարեկամին։
«Բունդեսթագի որոշումը որևէ արժեք չունի։ 1915-ի վերաբերյալ մեր մոտեցումը բոլորին հայտնի է։ Նրանք չեն հասկանում, որ կարող է Թուրքիայի պես բարեկամին կորցնեն։ Այս որոշումից հետո մենք այն կուսումնասիրենք ու եզրակացություն կանենք»,-ասել է Էրդողանը։
armedia.am
4/6/2016
Պիտակ