Amnesty International. Սիոնիստական ռեժիմը Գազայում ռազմական հանցագործություն է կատարել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i201386-amnesty_international._Սիոնիստական_ռեժիմը_Գազայում_ռազմական_հանցագործություն_է_կատարել
Amnesty International-ը զեկույցում հայտարարել է, որ 2023 թվականի մայիսին իսրայելցի զինվորները Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործություններ են կատարել։ Հինգ օր տևած այս պատերազմը բազմաթիվ մարդկային զոհեր ու նյութական վնասներ պարտադրեց պաղեստինցիներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2023 07:45 Asia/Tehran
  • Amnesty International. Սիոնիստական ռեժիմը Գազայում ռազմական հանցագործություն է կատարել

Amnesty International-ը զեկույցում հայտարարել է, որ 2023 թվականի մայիսին իսրայելցի զինվորները Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործություններ են կատարել։ Հինգ օր տևած այս պատերազմը բազմաթիվ մարդկային զոհեր ու նյութական վնասներ պարտադրեց պաղեստինցիներին։

Պատերազմի հետևանքով զոհվեց 33 պաղեստինցի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին, հատկապես կանայք ու երեխաներ, ավելի քան 190 մարդ վիրավորվեց։ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով ավերվեց 56 բնակելի միավոր ևս 940-ը վնասվեց:

Amnesty International-ը հայտարարել  է. «Իսրայելի հարձակումների հետևանքով պաղեստինցիների տներն ավերվեցին: Հարձակումները շատ դեպքերում իրականացվել են առանց անհրաժեշտության և համարվում են  խաղաղ բնակչության  հավաքական պատժի ձև»:

Կազմակերպությունը նշել է, որ հարձակումների համար ընտրված ժամանակը ռազմական հանցագործության  օրինակ է, քանի որ դրանք իրականացվել են այն ժամանակ, երբ ընտանիքները քնած են եղել իրենց տներում:

Հետևաբար, հարձակումներն իրականացնողներն ու դրանք նախագծողները միտումնավոր սպանել են խաղաղ բնակիչներին, տեղյակ լինելով որ այդ հարձակումների հիմնական զոհերը քաղաքացիական անձինք են, հատկապես կանայք և երեխաները: Խաղաղ բնակչության դեմ դիտավորյալ հարձակումը ռազմական հանցագործություն է համարվում: