Ջենինում պաղեստինցի նահատակների թիվն աճել է
Հիվանդանոցի աղբյուրը հաղորդել է,որ Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվն աճել է:
Երկուշաբթի օրը Սիոնիստական ռեժիմը ցամաքից և օդից թիրախավորել է Հորդանան գետի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքը:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ջենինի նահատակների թիվը հասել է 8-ի, վիրավորներինը՝ 50-ի, որոնցից 10-ի վիճակը ծանր է։
Լրատվական աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Սիոնիստական ռեժիմի բանակի ներկայիս հարձակումը Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ջենին քաղաքի և ճամբարի վրա սկսվել է ավելի քան հազար զինվորների մասնակցությամբ և ԱՄՆ-ի կանաչ լույսով։
«Եդիոտ Ահրոնոտ» թերթը նաև հայտարարեց, որ մինչ այժմ Ջենինին հասցվել է մոտ 15 ավիահարված, և իսրայելական բանակն ասում է, որ Ջենինի դեմ գործողությունը կշարունակվի մեկ-երկու օր և գուցե և ավելի։
Մյուս կողմից մի սիոնիստ պաշտոնյա ասել է-«Իսրայելն ԱՄՆ-ի կառավարությանը հայտնել էր, որ մտադիր է լայնածավալ ռազմական գործողություն իրականացնել Ջենինի դեմ, սակայն դրա իրագործման ժամանակը չէր հայտարարել»: